
Սիրելի լեդիներ, չնայած նրան, որ արդեն մայիսի վերջին տասնօրյակն է, այդուհանդերձ' անթերի կառուցվածքի մասին մտածելու եւ այդ խնդրով զբաղվելու համար երբեք ուշ չէ: Որպեսզի պարապմունքներն արդյունավետ լինեն եւ վնասակար ծուլությունն էլ Ձեզ չհաղթի, Ladynews.am-ը Ձեզ առաջարկում է հետեւել մի քանի օգտակար խորհուրդներին.
1.Գնեք մեկ տարվա բաժանորդագրություն մարզասրահում: Կլորիկ գումարը, որը Դուք կծախսեք պարապմունքների համար, գերազանց ազդակ կլինի՝ պարապմունքներից չշեղվելու համար:
2.Տեսանելի ինչ-որ տեղում տեղադրեք նկար կամ կարգախոս: Ամեն անգամ, երբ տանը մնալու ցանկություն կունենաք, «Առաջ դեպի նպատակ» կարգախոսը կամ անթերի կառուցվածքով աղջկա նկարը, որին կնայեք, Ձեզ կոգեշնչի սպորտային սխրանքներ գործելու:
3.Դրեք Ձեր առջեւ հստակ նպատակ: Օրինակ՝ գրանցվեք մի քանի ամիս հետո Ձեր քաղաքում անցկացվելիք ինչ-որ մարաթոնի մասնակցության համար եւ նպատակային պատրաստվեք դրան ամեն օր:
4.Գնեք Ձեր երազանքների զգեստը մեկ չափ փոքր: Մեկ ամսվա ընթացքում Դուք անհնարինը կանեք' անհրաժեշտ չափսերն ունենալու համար: