Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը հայ շոու բիզնեսի ամենասիրված զույգերից են: Նրանց մշտապես կարելի է տեսնել միասին, հատկապես այն բանից հետո, երբ նրանք պաշտոնապես նշանադրվեցին: Ձեզ ենք ներկայացնում նրանց կենսագրության ամենաուշագրավ հատվածները:
Հռիփսիմե Հակոբյան: Ծնվել է 1986թ. դեկտեմբերի 4-ին, Երևանում: 2003թ. ավարտել է Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցը: Համատեղ հաճախել է Միրզոյանի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին:
2003-07թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնվերսատորիայի ջազ-վոկալ բաժնում: 2004-08թթ աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում' որպես մեներգչուհի:
2007թ. «Ոսկե Քնար» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Տարվա հայտնություն» մրցանակը, որից հետո արժանացել է բազմաթիվ մրցանակների: Ունեցել է բազմաթիվ համերգներ արտերկրում և Հայաստանում: Նկարահանել է 9 տեսահոլովակ: 2010թ. թողարկել է առաջին «Հոգիս» ձայնասկավառակը:
Մարտին Մկրտչյան: Ծնվել է 1984թ. հոկտեմբերի 4-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Քաջազնունու անվան թիվ 54 միջնակարգ դպրոցը:
2000-01թթ սովորել է Երևանի պետական ագրարային համալսարանի վարժարանում, 2001-09թթ' համալսարանում' ավարտելով նաև մագիստրատուրան:
2007թ. Հայաստանի Հանրային հեռուտատեսության «Ոսկե կլառնետ» երաժշտական հաղորդաշարում ճանաչվել է հաղթող: 2009-11թթ մասնակցել է բազմաթիվ համերգների, ստացել մրցանակներ: Թողարկել է 2 ձայնասկավառակ, նկարահանել է 9 տեսահոլովակ: