Մարզչական կարիերան դադարեցրած 71-ամյա Ալեքս Ֆերգյուսոնի մաստակը, որ նա ծամել է գլխավոր մարզիչի կարգավիճակում իր համար վերջին «Մանչեստր Յունայթեդ»-«Վեսթ Բրոմվիչ» խաղի ժամանակ վաճառվել է 390 հազար ֆունտ սթեռլինգով՝ մոտ 600 հազար դոլարով:
Մաստակը վաճառվել է աճուրդում: Աճուրդի կազմակերպիչները խոստացել են մաստակի համար ստացած գումարն ուղղել բարեգործության:
Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեստր-Յունայթեդի» մարզիչն էր 26 տարի եւ այդ ընթացքում նվաճել է 39 տիտղոս: Խաղերին Ֆերգյուսոնը ներկայանում էր մաստակը բերանում: