Կաննի 66-րդ կինոփառատոնը կհիշվի ոչ միայն կինոպրեմիերաներով և աստղային հյուրերով, այլ նաև տեղի ունեցած աղմկահարույց գողությամբ:
Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների Էլիտար հասարակություն ֆիլմի պրեմիերայի ժամանակ գողացել են շվեյցարական Chopard ընկերության ավելի քան 1 մլն դոլար արժողության թանկարժեք զարդեր:
Դրանք նախատեսված էին Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրայով անցնող անձանց վարձակալության տալու համար։