Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը հանդես կգա որպես ռեժիսոր՝ էկրանավորելով Թրումեն Կապոտեի «Ամառային նավարկություն» վեպը, հայտնում է tert.am-ը` հղում տալով newsru.com-ին, որն էլ իր հերթին վկայակոչել է «Ալդամիսա» ընկերությանը, որը պետք է զբաղվի ֆիլմի արտադրությամբ և առաջխաղացմամբ։
«Ամառային նավարկություն»-ը Կապոտեի առաջին ստեղծագործությունն է, որը երկար տարիներ համարվում էր կորած. այն հայտնաբերվել է միայն 2004-ին։ Գլխավոր հերոսուհին երիտասարդ Գրեյդի Մաքնիլն է, ով 1945թ. նյույորքյան անոմալային շոգ ամռանը հրաժարվում է ծնողների հետ մեկնել Փարիզ՝ հանուն ավտոմեքենաների կայանատեղի հրեա ծառայողի հետ սիրավեպի։
Նկարահանումները կսկսվեն 2014թ. առաջին կեսին։ Ֆիլմի պրոդյուսերները կլինեն օսկարակիր Բարի Սփայկինգսը, ինչպես նաև Սերգեյ Բեսպալովը և Օլեգ Բոյկոն։