Emedia.am

Կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդն, ով մայիսի 13-ին վերադառնում է Երկիր մոլորակ Միջազգային տիեզերական կայանում 5 ամիս անցկացնելուց հետո, անմահացրել է կայանում իր վերջին ժամերը տեսանյութով, որը դարձել է տիեզերքում նկարահանված առաջին երաժշտական հոլովակը։ Mashable.com փոխանցմամբ, Հեդֆիլդը կատարել է Դեվիդ Բուիի «Space Oddity» երգն ու կատարել է երգի կիթառային սոլոն։ Հաշված ժամերի ընթացքում տեսանյութը «Յութուբում» հավաքել է կես միլիոնից ավել դիտում։