Այսօր Շվեդիայի Մալմո քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որում եզրափակիչ փուլ անցնելու համար պայքարում էր 16 երկիր՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Ավստրիան, Մոլդովան, Սլովենիան, Խորվաթիան, Դանիան, Նիդեռլանդները, Չեռնոգորիան, Լիտվան, Էստոնիան, Բելառուսը, Իռլանդիան, Կիպրոսը, Բելգիան և Սերբիան: Նշվածներրից եզրափակիչ անցան Էստոնիան, Ռուսաստանը, Դանիան, Ուկրաինան, Նիդեռլանդները, Լիտվան, Բելառուսը, Մոլդովան, Իռլանդիան և Բելգիան:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը նախանշված է մայիսի 16-ին: Հենց այդ օրն էլ ելույթ կունենա և եզրափակիչ փուլի ուղեգիր ստանալու համար կպայքարի Հայաստանի ներկայացուցիչ «Դորիանս» խումբը: Եզրափակիչ անցնելու համար պայքարելու է 17 երկիր՝ Հայաստանը, Հունգարիան, Նորվեգիան, Լատվիան, Վրաստանը, Շվեյցարիան, Սան Մարինոն, Մակեդոնիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Իսլանդիան, Հունաստանը, Իսրայելը, Ալբանիան, Ֆինլանդիան, Մալթան և Ռումինիան:
Նշենք, որ «Մեծ հնգյակի» երկրները՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան, ինչպես նաև «Եվրատեսիլ 2012»-ում հաղթած Շվեդիան եզրափակչին հանդես կգան առանց նախնական ընտրությանը մասնակցելու:
Առաջարկում ենք Ձեզ ևս մեկ անգամ լսել եվրատեսիլյան մեր երգն ու աջակցել «Դորիանսին» առաջիկա ելույթի ժամանակ :)