Հարավային Աֆրիկայի Կրյուգեր ազգային արգելոցի հարբած այցելուն ստիպել է փղին փախչել, հայտնում է tert.am-ը՝ հղում տալով Корреспондент-ին, որն էլ  վկայակոչում է  The Telegraph-ին։

Տեսանյութը, որում հարբած տղամարդն ընկնում է ավտոմեքենայից, այնուհետ վազում վայրի փղի հետևից, մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։

Հոլովակում երևում է, թե ինչպես է անհայտ անձը, ում ոգևորում են ընկերները, հետևում վախեցած կենդանուն։ Վերջինս փորձում է ցույց տալ իր ագրեսիան, սակայն արդյունքում ինքն է դիմում փախուստի։

Տեսանյութը՝ այստեղ