ԱՄՆ Մինեսոտա նահանգի Դորսեթ բնակավայրի ղեկավար է դարձել Ռոբերտ Թաֆթս անունով 4-ամյա տղան, հայտնում է tert.am-ը՝ հղում տալով Лента-ին, որն էլ իր հերթին վկայակոչել է Orange News-ին։
Երեխան գլխավորել է բնակավայրը, երբ իր անունը դուրս է բերվել գլխարկի միջից, որտեղ եղել են ղեկավարի պաշտոնի թեկնածուների անունները։
Ռոբերտը պատմել է, որ սիրում է զբոսնել քաղաքում, շփվել բնակիչների հետ, երգել, պարել, ինչպես նաև ծնողների հետ ձկնորսության գնալ։ ԶԼՄ-ների հետ շփման ժամանակ նա ասել է, որ Սոֆյա անունով ընկերուհի ունի։
Դորսեթի ղեկավարի ընտրությունները կատակային բնույթ ունեն, քանի որ բնակավայրը չունի սեփական համայնքային իշխանություն (այն ղեկավարվում է ավելի բարձր օրգանների կողմից)։ Այդ պատճառով Դորսեթում յուրաքանչյուր տարի ղեկավարին ընտրում են գլխարկի միջից որևիցե անուն հանելով։