Անգլիայում կես դար առաջ՝ 1963-ի գարնանը, թողարկվեց The Beatles խմբի առաջին՝ «Please please me» անվանումով ալբոմը, հիշեցնում է tert.am-ը հղում տալով` segodnya.ua-ին։ Ալբոմի թողարկման 50-ամյակի առթիվ կայքը որոշել է պարզել՝ ինչո՞վ են զբաղված լեգենդար խմբի ժառանգները:
Խմբի կեսն արդեն չկա. Ջոն Լենոնը և Ջորջ Հարիսոնն արդեն մահացել են։ Լենոնին գնդակահարել է երկրպագուն՝ 1980-ին, իսկ Հարիսոնը մահացել է քաղցկեղից, 2001-ին։
Բիթլների ավագ որդին՝ Ջուլիան Լենոնը, ծնվել է 1963-ին։ Նա երաժիշտ է, նրա ձայնը գրեթե անհնար է տարբերել հոր ձայնից։ 1984-ին Ջուլիանի «Valotte» առաջին ալբոմը հայտնվում է ամերիկյան լավագույն ալբոմների ցուցակի առաջին տասնյակում (մինչ այդ նա գումար էր վաստակում՝ սրճարանում աման լվանալով)։ Նա մինչ այժմ չի ամուսնացել։ Լենոնի՝ Յոկո Օնոյի հետ երկրորդ ամուսնությունից ծնված որդին՝ 37-ամյա Շոնը, նույնպես երաժիշտ է, ձայնագրել է մի քանի ձայնասկավառակ։
Ջոն Հարիսոնի որդի Դհանին սկզբում որոշում է լրջորեն զբաղվել իր կրթությամբ. նա ընդունվում է համալսարան, որտեղ ուսումնասիրում է ֆիզիկա և դիզայն։ Սակայն այժմ 34-ամյա Դհանին զբաղվում է երաժշտությամբ և երկու ալբոմ է ձայնագրել տարբեր խմբերի հետ։
Բոլորին հայտնի է, որ Փոլ Մաքքարթնիի դուստրը՝ 41-ամյա Ստելան, հաջողակ դիզայներ է, սակայն Փոլի 35-ամյա որդին՝Ջեյմսը, նույնպես տաղանդավոր է։ Նա երգեր է գրում և ձայնագրում։
Ռինգոյի որդին՝ Զակ Սթարկին, նույնպես հարգված թմբկահար է, ով ժամանակին ելույթ է ունեցել «The Who» և «Oasis» խմբերի հետ։ Շատ երաժշտասերներ նույնիսկ համարձակվում են ասել, որ տեխնիկայի հարցում նա գերազանցում է իր հորը։ Իսկ ահա Ռինգոյի երկրորդ որդին՝ Ջեյսոնը, թմրանյութեր տարածելու և կողոպուտի մեղադրանքով դատարանի առաջ է կանգնել։
Նշենք, որ ալբոմում 14 երգ էր ընդգրկված՝ յուրաքանչյուրը 2-ական րոպե տևողությամբ, որոնցից 10-ը ձայնագրվել էին մեկ օրում։
Ստելա Մաքքարթնի
Ջեյմս Մաքքարթնի
Ջեյսոն Սթարկի
Զակ Սթարկի
Ջուլիան Լենոն
Դհանի Հարիսոն