ԱՄՆ-ում 2-ամյա երեխան անզգուշության պատճառով հոր ատրճանակից կրակել է ինքն իր գլխին: Տղային շտապ տեղափոխել են մոտակա հիվանդանոցը, որից հետո ինքնաթիռով տեղափոխել են Դալլաս, սակայն այնտեղ նույնպես բժիշկներն ի զորու չեն եղել փրկել նրա կյանքը:

Ոստիկանության տվյալներով'ամեն ինչ վկայում է այն մասին, որ կրակոցը պատահականության արդյունք է եղել. մեջբերում է Associated Press-ը:

Այն ժամանակ, երբ երեխայի 35-ամյա հայրը զբաղված է եղել ննջասենյակի զգեստապահարանը դասավորելով, նրա տղան խաղալիս է եղել հոր կողքին: Երբ հայրը շեղել է իր ուշադրությունը, երեխան գտել է դարակներից մեկում պահված ատրճանակը և սեղմել ձգանը: Հայրը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչպես է հանվել ատրճանակի ապահովիչը: Հետաքննության շահերից ելնելով՝ հոր և երեխայի անունները չեն հրապարակվում: