Վերջերս լսեցի մի երգչուհու՝ ինձ համար անծանոթ, որը երգում էր Կոմիտասի «Կռունկը», երգում էր ամբողջովին ձևափոխած և տնքալով, իսկ ներկաները գովաբանում էին նրան: Երևի չէր հասկանում, կամ չէին հասկացրել երգի իմաստը, որ չի կարելի այդ հանճարեղ ստեղծագործությունը, որը պաշտում ենք բոլորս կամ գրեթե բոլորս, կատարել այնպես՝ կարծես թաց անձրևի կամ չգիտես ինչ էշության մասին է երգում:Կամ իմ կողմից շատ սիրված «Ռեինկարնացիան», այնպես է կատարում Սայաթ-Նովայի մեզ հայտնի երգը, որ լսողը հազիվ է հասկանում՝ ինչ երգ է հնչում:
Հ.Գ. Հարգելի երգիչներ, աղավաղելով մեծերի երգերը, դրանով այն հասանելի չեք դարձնում երիտասարդների շրջանում, որոնք երբևէ չեն լսել այդ հիանալի ստեղծագործությունները, այլ ընդամենը կոմերցիոն նպատակներ եք հետապնդում: Ձևափոխված Կոմիտասը արդեն Կոմիտաս չէ, և այն կորցնում է իր միտքն ու իմաստը:Շատերը նշում են, որ նորովի Կոմիտաս կամ Սայաթ-Նովա ներկայացնելը ճիշտ է, քանի որ այդպես այդ երգերը ավելի մասսայական են դառնում երիտասարդների շրջանում: Հակադարձեմ, որ այն երիտասարդները, ովքեր չգիտեն Կոմիտասին, պետք էլ չի որ իմանան, եթե այդքան ժամանակ չեն իմացել և պետք է ինչ-որ ռեմիքս տարբերակով ծանոթանան նրան, ավելի լավ է երբևէ չծանոթանան: Իսկ այդ ռիթմիկ երգերը, մեկընդմիշտ հիշեք, կապ չունեն մեր մեծերի հետ, ուղղակի անտեղի նրանց անունն է շահարկվում: Թող ստեղծեն իրենցը, այլապես դիսկոն և Կոմիտասը անհամատեղելի են:
Արամ Դավթյանի ֆեյսբուքյան էջից