PanARMENIAN.Net - Աշխարհում խոշորագույն YouTube տեսահոսթինգը սկսել է վճարովի ալիքների բաժանորդագրության պիլոտային նախագիծը: Այդ մասին ասվում է հոսթինգի պաշտոնական բլոգում:
Ինչպես պարզաբանել են Youtube-ում, վճարովի բաժանորդագրությունը թույլ կտա կոնտենտի ստեղծողին շահույթ ստանալ իր ստեղծագործությունից: Փորձնական ծրագիրն ընդգրկում է 53 ալիք, այդ թվում ճանաչողական, մարզական ու մանկական ալիքներ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: