168.am

W222: Այս անունն է կրում Mercedes-Benz-ի նոր մեքենան, որն առայժմ հնարավոր է տեսնել միայն լուսանկարներով։ Ինտերնետում հայտնվել են Mercedes-Benz բրենդի նոր մեքենայի առաջին լուսանկարները։ S դասի այս մեքենան, որն առայժմ ստացել է W222 կոդային անվանումը, իր մեջ համատեղում է հարմարվետությունը, ոճը և վստահելությունը։ Մեքենայի կառավարման վահանակը կազմված է 12.3 դյույմանոց երկու էկրաններից, որոնցից առաջինը տեղեկատվական բնույթի է, մյուսը՝ ժամանցային։ Ուղևորությունն ավելի հաճելի դարձնելու համար ուղևորների նստատեղը ստացել է մերսող մեխանիզմ։ Նստատեղերը համալրված կլինեն նաև այլ հնարավորություններով՝ ակտիվ օդափոխություն և տաքացում։ Սրահը կունենա օդի մաքրման հատուկ համակարգ, որը թույլ կտա ազատվել դրսից ներթափանցած թունավոր գազերից։ Մեքենայի տեխնիկական պարամետրերը դեռևս հայտնի չեն։ Մեքենայի տեխնիկական պարամետրերը դեռևս հայտնի չեն։ Համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2013 թվականի սեպտեմբերին և տեղի կունենա Ֆրանկֆուրտի ավտոսալոնի շրջանակներում։

Mercedes-Benz-S-klassa2

 

 

Mercedes-Benz-S-klassa3

Mercedes-Benz-S-klassa5