Ամանորի տոնական եռուզեռի ընթացքում գրեթե ողջ շոու-բիզնեսն ու դրանով հետաքրքրվողներն անակնկալի եկան Քրիստինե Պեպելյանի ամուսնության մասին լուրից: Երգչուհուն բազմիցս «ամուսնացրած» ու «հղիացրած» լուրերն այս անգամ իրական դուրս եկան, ինչը երգչուհին մանրամասնել կամ ավելի ճիշտ կլինի ասել' գաղտնազերծել չցանկացավ: Մենք էլ, այս դեպքում առաջնորդվելով «մի վնասիր» սկզբունքով (ինչն արել ենք շատ հայտնիների դեպքում ևս), հարգում ենք երգչուհու և իր ընտրյալի ցանկությունը' զերծ մնալով նրանց անձնական կյանքին վերաբերվող մանրամասները հրապարակելուց:
- Մերշոու-բիզնեսի ցանկալի հարսնացուներից մեկն էիր, սակայն շատերի համար անսպասելի հայտնվեցիր ամուսնացած կնոջ կարգավիճակում: Ինչո՞վ էր պայմանավորված «գաղտնիությունը»:
- Նախ' ասեմ, որ շատ շնորհակալ եմ ինձ ցանկալի հարսնացուների շարքում տեսնելու համար: Անկեղծ ասած' չեմ հասկանում, թե ինչ կարիք կա ամեն անգամ նշել «գաղտնիություն» բառը: Նման բան չկա, հատկապես եթե հարցը կապված է մարդու անձնական կյանքի հետ:
- Ցանկացած աղջիկ երազում է այդ նշանավոր օրվա, հարսանեկան զգեստ հագնելու մասին. չե՞ս ափսոսում, որ հարսանեկան զգեստ չես հագել:
- Ես երբեք հարսանեկան զգեստի մասին չեմ երազել ու չեմ կարծում, որ իրական երջանկությունը հարսի շորի մեջ է: Ոչ´, նման զգացումներ չունեմ:
- Որքանով տեղյակ ենք, մեծ արարողություն չի եղել, ինչպես ընդունված է հայտնիների շրջանում:
- Հավանաբար շատերն են նկատել, որ ես մեծ միջոցառումների հազվադեպ եմ ներկա գտնվում: Այս անգամը ևս բացառություն չէ: Ամեն մարդ իր նախասիրություններն ունի... ես նման միջոցառումների սիրահար չեմ:
- Ինչպե՞ս սկիզբ առավ ձեր սիրո պատմությունը:
- Դա շատ երկար ու հետաքրքիր պատմություն է, սակայն ես դրա մասին շատ մանրամասնել չեմ սիրում... Կա ՍԵՐ, և ես երջանիկ եմ:
- Ե՞րբ հասկացար, որ հենց նա´ է քո ընտրյալը, քո կեսը: Եղե՞լ են պահեր, երբ երկմտել ես:
- Ինչպես ժողովուրդն է ասում' ամեն ինչիր ժամանակին, ու սա իմ կյանքի այն բացառիկ դեպքն էր, որ ինձ անգամ մեկ րոպե երկմտելու առիթ չտվեց:
- Ինչպիսի՞ն էիր պատկերացնում քո ամուսնությունը և արդյոք այն իրականացավ ճիշտ քո պատկերացրածի պես:
- Այս առումով ես ինձ բախտավոր մարդ եմ համարում, որովհետև ամեն ինչ եղավ այնպես, ինչպես ես եմ պատկերացրել: Իմ անձնական կյանքը երբեք չեմ հրապարակայնացրել, որովհետև կարծում եմ, որ դա որևէ մեկին չպետք է հետաքրքրի ինձանից բացի: Լավ է, երբ ամեն մարդ իր կյանքով է ապրում:
- Քեզ լիովին երջանիկ համարո՞ւմ ես: Հասցրե՞լ ես զգալ կնոջ երջանկություն ասվածը:
- Ինչպես ասում են' բոլորը երջանիկ են միանման և դժբախտ են յուրովի: Չեմ հասկանում' ինչ է նշանակում կնոջ երջանկություն: Միայն կարող եմ կրկնել, որ ես երջանիկ եմ:
- Ասում են' ամուսնությունը նման է ամրոցի. նրանք, ովքերներսում են, շտապում են դուրս գալ, իսկ նրանք, ովքեր դրսում են, շտապում են ներսմտնել: Դու շտապո՞ւմ էիր «գրավել այդ ամրոցը»:
- Ամուսնությունը երբեք ինքնանպատակ լինել չի կարող, իմ դեպքում' առավել ևս: Ես միշտ հավատացել եմ, որ պատահական ոչինչչիլինում, ու հիմա էլ հավատում եմ, որմեր հանդիպումն էլ պատահական չէր:
- Ամուսնությունը նաև հոգսերու պարտականություններ է ենթադրում. հե՞շտ է ամուսնացած կին լինել, կարողանո՞ւմ ես ընտանեկան հոգսերիցինքնուրույն գլուխ հանել:
- Ամուսնությունն իմ կյանքում հոգսերչի ավելացրել, պարզապես պետք է լինել այնքան խելացի, որ կարողանաս ցանկացած իրավիճակում համապատասխան որոշումներ կայացնել:
- Մինչ ամուսնանալդ դու և մայրդ միասին էիք ապրում, այսօր նա մենակ է մնացել: Շա՞տ է տխրում առանց քեզ, թե՞ արդեն համակերպվել, ընտելացել է:
- Ես ու մայրս միշտ էլ լավ ընկերներ ենք եղել, այսօր էլ ոչինչչի փոխվել: Կարծում եմ' սա այն եզակի դեպքն է, երբ մայրիկիս «մենակությունը» իրենչիտխրեցնի:
- Ամուսնությունից հետո եղե՞լ են դեպքեր, երբ մայրիկիդ անհրաժեշտությունը շատ ես զգացել և ինչ-որ հարցով նրա օգնությանն ես դիմել: Հատկապես ո՞ր հարցերում է նա քեզ օգնում:
- Ինչպես արդեն ասացի, ամուսնությունից հետո իմ կյանքում հոգսեր չեն ավելացել, իսկ մայրիկիս կարիքը ես ամեն օր եմ զգում, ինչը, կարծում եմ, բնական է:
- Գիտենք, որ դու և ամուսինդ ձեր բնակարանն ունեք. հարևանները շա՞տ զարմացան քո' հայտնի մարդու հարևանությունից: Ինչպե՞ս ընդունեցին քեզ, ծանոթանալու փորձեր եղե՞լ են:
- ... (Քրիստինեն այս հարցին գերադասեց չպատասխանել-հեղ.)
- Ընդհանրապես սիրո՞ւմ ես հարևանություն անել:
- Կլինի դա հարևանություն, թե որևէ այլ հարաբերություններ, ինձ ճանաչողները գիտեն, որ ես շփվող եմ, բայց նաև այն կարծիքին եմ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
- Գուցե ժամանակն է կամ գուցե վաղ է ընտանիքի համալրման մասին հարցնելը, այնուամենայնիվ, մտածո՞ւմ եք երեխա ունենալու մասին:
- ... (Այս հարցը ևս երգչուհին թողեց անպատասխան-խմբ.)
- Կուզես առաջնեկդ տղա՞ լինի, թե՞ աղջիկ:
- Ես միշտ երազել եմ մեծ ընտանիքի ու չորս երեխաների մասին: Երևի դա կապված է այն բանի հետ, որ փոքր ընտանիքում եմ մեծացել: Այսօր ինձ համար տարբերություն չկա, թե ով կլինի մեր առաջնեկը: Կարևորը, որ Աստված մեզ առողջ երեխա պարգևի:
- Պատրաստվում ես ԱՄՆ մեկնել. մենա՞կ ես գնալու, թե՞ ամուսնուդ հետ: Այդ ուղևորությունը գործնակա՞ն է, թե՞ անձնական:
- ԱՄՆ միշտ էլ հաճախ եմ մեկնել, այս անգամը գործնական որևէ նպատակ չունի, պարզապես կլինի հերթական ճամփորդությունը:
«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ, փետրվար 2012