Նյու Յորքի Պարսոնս դիզայնի դպրոցը չեղյալ է համարել Ջոն Գալյանոյի ելույթը, ով պետք է հանդիպեր ուսանողների հետ և քննարկեր նրանց հետ իր աշխատանքը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Vogue-ին։
Եռօրյա միջոցառման չեղյալ համարելու վերաբերյալ որոշումը կայացվել է, երբ Dior նորաձևության տան նախկին կրեատիվ տնօրենը հրաժարվել է քննարկել իր հակասեմական արտահայտությունների հետ կապված սկանդալը։
Միջոցառման չեղյալ համարելու մասին տեղեկությունը դպրոցն ուղարկել է իր ուսանողներին էլեկտրոնային փոստի միջոցով։ Ոչ դիզայները, ոչ նրա պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։
Գալյանոյին դպրոց հրավիրելու մասին հայտնի էր դարձել ապրիլին։ Դրանից հետո մի քանի տասնյակ ուսանողներ ստորագրություն էին հավաքել սկանդալային դիզայների ելույթի դեմ։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում էր, որ Գալյանոյին հրավիրելն ուսումնական հաստատության հրեա ուսանողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է։
Շատ մասնագետներ Պարսոնսի հետ հնարավոր համագործակցությունն անվանում էին նորաձևության աշխարհ վերադառնալու շանս Գալյանոյի համար։