«Նոր Ալիք» միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակությունն օրեր առաջ վերադարձել է Մոսկվայից և պատրաստվում է արդեն առաջիկայում անցկացվող մանկական և մեծահասակների մրցույթներին: ArmStar.am-ը զրուցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանի հետ և պարզել, թե ինչպես է անցել կիսաեզրափակիչը, ու ինչ կատարումներ են ներկայացնելու մեր մասնակիցները: Այս տարի Հայաստանի թիմը շատ է դուր եկել բոլորին: Նախ ժյուրին լսել է երեխաներին. «Առաջին երկու օրը ելույթ ունեցան կիսաեզրափակիչ անցած մասնակիցները` Անգելինա Գասպարյանը, Էլինա Չոլախյանը, Կարապետ Կարապետյանը, Դավիթ Վարդանյանը, Տաթև Ենգիբարյանը և Ռուդիկ Գրիգորյանը: Նրանք շատ բարձր տրամադրությամբ ելույթ ունեցան և փայլում էին բեմում, ես շատ գոհ էի, քանի որ բոլորը ռուսերեն լավ էին խոսում և ամեն ինչ ներկայացնում էին գեղեցիկ»,- նշեց Իրինա Վարդանյանը: Նա պատմեց, որ երկրորդ օրը, մեկ անգամ ևս մասնակիցներին լսելով, ժյուրին ընտրել է Էլինա Չոլախյանին, ով «Մանկական Նոր Ալիք 2013» մրցույթին կներկայացնի Հայաստանը:
Շարունակությունը՝ այստեղ: