Ithaa Undersea Restaurant, Մալդիվներ
Ithaa Undersea Restaurant-ը հյուրերին կառաջարկի առանձնահատուկ մթնոլորտ, այստեղ հնարավոր է ընթրել ծովի մակարդակից 5 մետր բարձրության վրա: Ռանգալի (Rangali) կղզու վրա գտնվող փոքրիկ ռեստորանում ընդամենը 12 տեղ է և հարուստ ճաշացանկ, որը բաղկացած է ծովամթերքներից:

Huka Lodge,Նոր Զելանդիա
Huka Lodge-ը Տաուպո կղզում է' Նոր Զելանդիայի հյուսիսային կղզում, որն էլ աշխարհի ամենագեղեցիկ և ռոմանտիկ վայրերից մեկն է: Այստեղ թագավորում է լռությունը և խաղաղությունը, որն էլ իսկապես անհրաժեշտ է սիրահար զույգերին:

Ambrosia Restaurant, Հունաստան
Ռեստորանը գտնվում է հունական Սանտորինի կղզում, որն էլ աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է համարվում, որտեղից հնարավոր է հետևել մայրամուտին: Ծովի և մայրամուտի գեղեցիկ տեսարանը կարելի է համատեղել հունական համեղ խոհանոցի հետ:

Cottage Point Inn, Ավստրալիա
Ռոմանտիկ մթնոլորը գերում է այցելուներին մինչև ռեստորան մտնելը, չէ որ այն տեղակայված է Սիդնեյի նավահանգստում: Իսկ ռեստորանից բացվում է հիանալի տեսարան դեպի Սիդնեյի հայտնի Օպերան:

Lagoon, Ֆրանսիական Պոլինեզիա
Երբ խոսքը գնում է ռոմանտիկ ուղևորության մասին, ապա դժվար է չհիշել սպիտակ ավազոտ լողափի մասին, իսկ աշխարհի ամենալավագույն վայրերից մեկը Բորա Բորան է: Lagoon ռեստորանը գտնվում է St. Regis առողջարանի ափամերձ տարածքում, ի դեպ' այստեղ ընթրել կարող են ոչ միայն հյուրանոցի այցելուները այլև օտարները:

Il San Pietro Di Positano, Իտալիա
Իտալիայում սիրահարների առաջարկում են ընթրել Ամալֆիի ափամերձ տարածքում' ժայռի վրայի ռեստորանում: Il San Pietro-ն տեղակայված է Պոզիատո քաղաքում: Ռեստորանը արժանացել է Միշլեն որակի աստղին և ռոմանտիկ ընթրիքը այստեղ ապահովված է:

Lung King Heen, Հոնգկոնգ
Lung King Heen արժանացել է Միշլենի երեք աստղի: Տեղակայված է Four Seasons ռեստորանում, որտեղից էլ դեպի նավահանգիստ բացվում է հիանալի տեսարան:

Waterbar,ԱՄՆ
Waterbar-ը գտնվում է Bay Bridge կամուրջի տակ Սան Ֆրանցիսկոյում, որն էլ առաջարկում է վայելել հիանալի խոհանոցը և ծովածոց բացվող տեսարանը:

Le Pont de la Tour, Մեծ Բրիտանիա
Լոնդոնի ամենառոմանտիկ վայրում հնարավոր է համտեսել ֆրանսիական խոհանոցը, դա արդեն չափազանց հետաքրքիր է: Ռեստորանից հիանալի տեսարան է բացվում դեպի Թեմզղա գետն ու Tower Bridge:

Bateaux Mouches, Ֆրանսիա
Փարիզը սիրո քաղաքն է, իսկ քաղաքի ամենառոմանտիկ վայրերից մեկը Bateaux Mouches-ն է' կռուիզ Սենայով, որտեղ սիրահարները կարող են վայելել քաղաքային տեսարաններն ու ֆրանսիական խոհանոցը: Սա սիրահարների օրը նշելու լավագույն տարբերակներից է: