Դիետաները ավելորդ քաշից ազատվելու հրաշալի հնարավորություն են տալիս՝ ամեն օր
մոտեցնելով մեզ մեր պատկերացրած իդեալին: Մի քիչ էլ, մի փոքր էլ, եվ կհասնենք մեր ցանկալի
քաշին:Բայց ինչ է կատարվում հետո…Որպես օրենք առաջին դիետայից հետո մարդիկ որոշ
ժամանակ անց նորից վերադառնում են նախնական քաշին եվ նույնիսկ մի քանի
կիլոգրամով անցնում են իրենց նորմայից: Ամեն հաջորդ դիետայից հետո մարդն ավելի ու ավելի է
գիրանում:
Ինչն է պատճառը
Սկզբում քաշն իսկապես ընկնում է:Բայց շուտով այդ պրոցեսը կանգնում է, քանի որ օրգանիզմը
վերակառուցվում է եվ հարմարվում քիչ քանակությամբ սննդի ընդունմանը: Որպեսզի շարունակենք
քաշն իջեցնել, մենք ստիպված ենք լինում նորից ու նորից քչացնել ամենօրյա սննդի ծավալը, մինչեվ
որ կանգնում ենք փակուղու առաջ. օրվա մեջ գրեթե ոչինչ չենք ուտում, իսկ քաշի անկումն
այնուամենայնիվ որոշ ժամանակ անց դադարում է:
Մեր օրգանիզմի նպատակը մեկն է՝ ապահովել մեր կենսագործունեությունը եվ յուրաքանչյուր բջջի
նորմալ գործունեությունը: Դրա համար ամեն անգամ սննդակարգը փոխելիս, մեր օրգանիզմը հասկանալով բանն ինչումն է, սկսում է բավարարվել սննդի եղած ծավալով, իջեցնելում է
նյութափոխանակությունը մոտավորապես քառասուն տոկոսով, իսկ կալորիաների մի մասը
կուտակում է ճարպերի ձեվով: Դիետաների ժամանակ մարմինը միշտ վախենում է, որ սնունդը չի
հերիքի, եվ դրա համար պաշարներ է հավաքում անգամ չնչին հնարավորության դեպքում: Իսկ այդ
ամենը կուտակվում է գոտկատեղի ճարպային ծալքերում:
Դիետայից հետո…
Երբ դիետայի ավարտին մենք նորից վերադառնում ենք սննդի նորմալ ռեժիմին, օրգանիզմին
ժամանակ է պետք ադապտացվելու համար: Օրինաչափ է, որ ստանալով չափից շատ սնունդ ,
օրգանիզմն ավելցուկը կուտակում է ճարպերի տեսքով, եվ մենք նորից սկսում ենք գիրանալ…Իսկ
անզուսպ ախորժակը, որն առաջանում է հետո, թույլ է տալիս մեր օրգանիզմին ոչ միայն
վերականգնել նախկին քաշը(այն, ինչ ունեինք մինչեվ դիետան պահելը), այլեվ հավաքել մի քանի
ավել կիլոգրամներ: Սովորաբար քաշի ավելացումը ամեն հաջորդ դիետայից հետո հասնում է մոտ
տասը տոկոսի:
Դիետայից հետո օրգանիզմին պետք է մոտ մեկ տարի, որ նյութափոխանակությունը հասցնի
նախկին մակարդակին:Բայց որպես կանոն մենք չենք ուզում հաշտվել այն մտքի հետ, որ մեր քաշը
վերականգնվել է, եվ անցնում ենք հերթական դիետային:
Դիետաների անբարենպաստ հետեվանքները
Երբ մենք նստում ենք դիետայի վրա, բացի ֆիզիկական դիսկոմֆորտից, տառապում ենք նաեվ
հոգեպես, քանի որ հնարավորություն չունենք ուտելու այն, ինչ ուզում ենք: Որպես հետեվանք՝
դիետայի ավարտվելուն պես մենք ասես պոկվում ենք շղթայից: Մենք մտածում ենք, որ վերջապես
ազատվել ենք ավելորդ կիլոգրամներից եվ կարող ենք ինչ-որ համեղ բան ուտել: Ուտելիքի
սահմանափակումներն ու սիրելի քաղցրավենիքներից հրաժարումը մեզ վերածում են սննդային
մոլագարների: Ժամանակի ընթացքում մեր բոլոր ցանկություններն ու մտքերը հանգում են մի
բանի՝որքան հնարավոր է արագ հնրավորություն ստանալ ուտելու արգելված մթերքները:
Դիետան եվ մարսողությունը
Դիետաները կարող են հանգեցնել մարսողության խանգարման, քանի որ մեկ տարուց ավել
ժամանակ է պետք, որպեսզի վերականգնենք օրգանիզմի նախկին հավասարակշռությունը եվ
նյութափոխանակության մակարդակը: Շատ կարեվոր է հասկանալ, որ հարյուրից իննսուն
դեպքերում դիետաները չեն գործում: Հետազոտության արդյունքները հետեվյալն են. դիետայի վրա
նստած մարդկանցից միայն տասը տոկոսն է պահպանում իր քաշը երկու տարվա ընթացքում եվ
միայն երկու տոկոսը՝ յոթ տարվա ընթացքում:
Դիետան հոգեբանական տեսանկյունից
Դիետան դիտարկվում է որպես պանացեա ավելորդ քաշի դեմ: Իսկ ականավոր դիետոլոգների
փաստարկները միայն օգնում են մեզ համոզվել այս կարծիքում:Բացի այդ՝ շատ ձեռնտու է
իրադարձությունների անցանկալի ելքի պատասխանատվությունը բարդել դիետայի վրա: Չէ որ
անհաջողության դեպքում կարելի է ասել, թե չենք կարողացել նիհարել միայն սխալ ընտրված
սննդակարգի պատճառով:
Դիետան ազատում է մեզ որոշում կայացնելու անհրաժեշտությունից, քանի որ ինքն է թելադրում
խաղի կանոնները՝ մեր գործողությունների հաջորդականությունը:Բայց դուրս գալով պարտադրված
սննդակարգից եվ վերադառնալով նորմալ կենսակերպի, մենք գիտակցում ենք, որ ինքներս պետք է
վերահսկենք իրավիճակը:Եվ եթե գիտելիքները չեն բավականացնում, կամ նորից վերադառնում ենք
դիետային, որը հստակ է, պարզ եվ թելադրված է մեկ ուրիշի կողմից, կամ թողնում ենք ամեն ինչ
ինքնահոսի , այդ ամենը մեկնաբանելով հետեվյալ կերպ. «Ես չգիտեմ ինչպես սնվել, ուստի սնվում
եմ, ինչպես ստացվի»:
Արատավոր օղակից ելքը մեկն է: Սովորել ճիշտ սնվել եվ առողջ սննդի կուլտուրան
ընդմիշտ ներմուծել մեր կյանքի ռիթմի մեջ…