Մարդու անձը արտահայտվում է այլ մարդկանց, քույրերի և եղբայրների, ընկերների հետ հարաբերություններում, ձևավորվում են նրա տեսակետնու սկզբունքները, զարգանում է ներդաշնակ, անշահախնդիր հարաբերություններ ստեղծելու ընդունակությունը և ընդհանրապես սիրելու ունակությունը:Դա այսպես կոչված եղբայրական սերն է, որը նկատի ունի պատասխանատվություն, հոգատարություն, հարգանք, օգնելու ևպաշտպանելու ցանկություն:
Այստեղ առաջնային տեղ է գրավում անձին ևհոգևոր միջանձնական միասնության հասնելուն: Եղբայրական սիրո հարաբերություններում մարդը սովորում է լինել հավատարիմ ու նվիրված ընկեր, նաև կարողանում է հարաբերություններ ստեղծել մարդկանց հետ:Մեծանալով մարդը սկսում է գիտակցել իր որոշակի սեռին պատկանելությունը: Մինչ այդ, հակառակ սեռի հետ հարաբերությունները նման էին քույր-եղբայր հարաբերություններին: Եղբոր և քրոջ միջև սիրո բնույթը սեռական չէ:
Ընկերական հարաբերություններում առաջնային տեղում դասվում են բնավորությունը, ընդհանուր հետաքրքրությունները, փոխհասկացությունը:Պատանի հասակում առաջանում է հետաքրքրություն դեպի հակառակ սեռը և գիտակցում, որ կա ավելի խոր սեր տղամարդու և կնոջ միջև: Երբ մարդ զգում է այդպիսի սիրո պակաս, առաջանում է այն փորձելու ցանկություն:
Դա բնական ցանկություն է, քանի որ տղամարդն ու կինը ի սկզբանե ստեղծված են միմյանց համար, որպեսզի լրացնեն միմյանց ամուսնական միության մեջ: Բայց ինչպիսի՞ն է այդ զգացմունքների նկատմամբ եղած վերաբերմունքը: Դատալու և ուրիշին երջանկացնելու՞ ցանկություն է, թե՞ միայն այդ սերը ստանալու, նոր զգացմունքներ ունենալու ևհակառակ սեռի աչքերում ինքնահաստատում ունենալու ցանկություն: Բանը նրանում է, որ այդ ժամանակ անձը դեռպատրաստ չէ հանուն սիրո, ինչպես նաև ուրիշի համար պատասխանատվություն վերցնելուն: Նա, որպես անձ, դեռվերջնական ձևավորված չէ, և ավելին, իր լիարժեք զարգացման համար ունի սիրո կարիք:
Ուստի հենց այդ շրջանում շատ կարևոր է կարողանալ հսկել և ղեկավարել սեփական ցանկությունները: Դա այնժամանակ է, երբ անհրաժեշտ է սովորել հարգել հակառակ սեռը և իր մեջ զարգացնել հակառակ սեռի հետընկերական հարաբերություններ ստեղծելու կարողությունը' տեսնելով նրա մեջ առաջին հերթին անձը:
Երբ գալիս է ընտանիք ստեղծելու պահը, մարդը, ամուսնանալով զգում է տղամարդու և կնոջ սիրո ողջ հրաշքն ու գեղեցկությունը: Ամուսնական սերը քույր-եղբայր սիրուց տարբերվում է նրանով, որ այն իր մեջ ընդգրկում է նաև մարմինների միավորում, որն ամուսիններին ավելի մտերիմ է դարձնում: Եվ եթե ամուսնական հարաբերությունների հիմքում ընկած է ամուսնության պահպանման և մյուսին երջանկացնելու ցանկությունը, ապա ամուսինները կարողեն հաղթահարել ցանկացած դժվարություն' պահպանելով միմյանց նկատմամբ սեր ու հավատարմություն:
Լուսինե Ավագյան