Քիչ առաջ Եվա Ռիվասն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի լուսանկար, որի բովանդակությունը բջջային հեռախոսի տեքստային հաղորդագրություն է (sms): Գովազդային հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. '' Թանկագին ընկերներ, Մոսկվայի ամենաշքեղ մարդիկ. ''MONRO'' կարաոկե ակումբի նոր սեփականատերը, նույն ինքը' Եվրատեսիլ 2010-ի մասնակից, գեղեցկուհի Եվա Ռիվասը սպասում է ձեզ այսօր և ամեն օր'' :
''Լավ են աշխատում իմ մենեջերները'',- մեկնաբանել է իր հրապարակած նկարը երգչուհին:
Կարծես թե բիզնեսմեն, իսկ տվյալ դեպքում' էստրադային աստղ - բիզնես լեդիների թիվն ավելացավ ևս մեկով:
ArmStar.am-ը հաջողություն է մաղթում Եվա Ռիվասին իր նոր նախաձեռնության մեջ: