
''Հայաստանի Ձայնը'' հեռուստանախագծի մասնակիցները պատրաստվում են համերգների, որոնք տեղի կունենան Հայաստանի մարզերում և Երևանում: Եթե նրանք նախագծի ընթացքում մրցում էին միմյանց դեմ, ապա այժմ ներկայանալու են հավասար պայմաններում' նրանք դուրս են գալիս մեծ բեմ:
''Հայաստանի Ձայնը''-ի լավագույն մասնակիցները, որոնց սիրել ու ընտրել է հեռուստադիտողը, համերգներին ներկայացնելու են մրցույթի լավագույն կատարումները, լինելու են նաև անակնկալներ, այս մասին ArmStar.am–ի հետ զրույցում նշեց համերգների կազմակերպչական մասի պատասխանատու Ալեքսանդր Մհերյանը. ''Երգիչները կենդանի հնչողությամբ կկատարեն և նոր երգեր, հանդիսատեսին սպասվում են նաև անակնկալներ, որոնց մասին այս պահին խոսել չեմ կարող'':
Այն որ նախագծի մասնակիցներին անհամբերությամբ են սպասում մարզերում, վկայում է տոմսերի ակտիվ վաճառքը, նշեց Ալեքսանդր Մհերյանը: Երևանում համերգը կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 19-ին:
ArmStar.am-ը ''Հայաստանի ձայնի'' մասնակիցներին ու կազմակերպիչներին մաղթում է հաջողություն և լեփ-լեցուն դահլիճներ: