Ամստերդամում վերանորոգումից հետո թանգարան թանգարանի հետևից է բացվում (Rijksmuseum, Քաղաքի թանգարանը և այլն), արձանագրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Այսօր էլ իր դռներն է բացել Վան Գոգի թանգարանը, որտեղ մինչև մյուս տարվա հունվար գործելու է «Վան Գոգը աշխատելիս» խորագրով ցուցադրությունը:
Դրա շրջանակներում ցուցադրվելու են Վան Գոգի վրձիններն ու ներկերը: Իսկ սրահներից մեկում կախված է հայտնի «Արևածաղիկների» տարբերակներից մեկը, որը բերվել է Լոնդոնի Ազգային պատկերասրահից: