Մարմնի մաշկի խնամքը ներառում է մաշկի մաքրում, շերտազատում, խոնավեցում, սնուցում,
ինչպես նաեվ մերսում եվ ֆիզիկական վարժություններ:
Քանի որ մարմնի մաշկն ավելի հաստ է, ապա նրա խնամքի համար պետք է օգտագործել քսուկներ՝
նախատեսված հենց մարմնի համար: Դեմքի խնամքի միջոցներն անհրաժեշտ արդյունք չեն տա:
Գեղեցիկ մարմին ունենալու համար առավոտը սկսեք ֆիզիկական վարժանքներով: Դրանք
ակտիվացնում են արյան շրջանառությունը մազանոթներում, մաշկն ավելի լավ է սնուցվում , իսկ դա
նշանակում է, որ ավելի երկար է պահպանվում երիտասարդությունը:
Մաշկի մաքրումը
Առավոտյան մարմնամարզությունից հետո անհրաժեշտ է ցնցուղ ընդունել: Սա պետք է լինի
ամենօրյա գործողություն:Եթե ձեր մաշկը նորմալ կամ յուղոտ է, օգտագործեք օճառ կամ մարմնի
գել: Շատ չոր մաշկի դեպքում խորհուրդ է տրվում օգտվել մանկական օճառներից կամ մաշկը
տրորել հատուկ յուղերով եվ կրեմներով: Մաշկի մաքրման համար լավ տարբերակ է միջին
ջերմաստիճանի ցնցուղը: Հոգնածությունը հանելու եվ թարմանալու համար ընդունում են սառը կամ
կոնտրաստ ցնցուղ(սկսում են տաք, ավարտում սառը ջրով): Պետք է խուսափել շատ տաք ջրով
լոգանքներից, տաք ջուրը խիստ չորացնում է մաշկը: Ցնցուղ ընդունելիս բավական արդյունավետ է
մարմինը տրորել խավոտ ձեռնոցով, սպունգով կամ խոզանակով՝ ոտքի մատներից շրջանաձեվ
շարժումներով բարձրանալով վեր, դա ակտիվացնում է նյութափոխանակությունը, շերտազատում է
մաշկի եղջերացող բջիջները:
Շատ արդյունավետ են եթերային յուղերով լոգանքները, դրանք խնամում են ոչ միայն մաշկը, այլեվ
ազդում են ողջ օրգանիզմի վրա: Լայն օգտագործում են գտել նաեվ աղաջրով լոգանքները: Դրանք
լավ հանգստացնում են ՝ պահպանելով մաշկի տոնուսը:
Մաշկի շերտազատում՝ պիլինգ
Մաշկը լավ վիճակում պահելու համար անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել նրա խորը
մաքրում-պիլինգ: Դա նպաստում է եղջերացող շերտի հեռացմանը, ակտիվացնում է բջիջների
թարմացման գործընթացը, հեշտացնում է խոնավեցնող եվ սնուցող միջոցների ներթափանցումը ,
հարթեցնում է մաշկը :Քանի որ մարմնի մաշկն ավելի հաստ է, քան դեմքինը, այն պահանջում է
ավելի ուժեղ մաքրում: Ուստի մարմնի սկրաբերն ավելի մեծ հատիկներ են պարունակում, քան
դեմքինը: Չոր մաշկի խորը մաքրումն իրականացվում է շաբաթական մեկ անգամ, իսկ յուղոտ
մաշկինը՝ երկուսից երեք : Սկրաբը քսում են խոնավ մաշկին, հետո բնական խավից խոզանակով,
խոնավ սպունգով, մերսող ձեռնոցով կամ ձեռքով տարածում են այն ներքեվից վերեվ՝ պտտական,
մերսող շարժումներով : Սկզբում մերսում են աջ ոտքը՝դրսային, ապա ներսային կողմից: Որից հետո
նույն կերպ մերսում են ձախ ոտքը: Ապա մերսում են որովայնը՝ ներքեվից վերեվ: Կուրծքը մերսում են
անութափոսից դեպի դեկոլտեի հատված՝ կրծքագեղձը շրջանակի մեջ առնելով: Նույնը կրկնում են
ձախ կողմից: Հետո մերսում են աջ եվ ձախ ձեռքերը: Մեջքը սկսում են մերսել ներքեվից վերեվ,
ապա կողքերից դեպի ողնաշար: Հատուկ ուշադրություն են դարձնում կոպիտ, կոշտացած
հատվածներին, որոնք են՝ արմունկները, ծնկները,կրունկները: Կրծքի եվ որովայնի շրջանի մաշկը
պետք է մերսել շատ զգույշ եվ մեղմ շարժումներով: Ուշադիր եղեք խալերի եվ վերքերի
մոտակայքում, որ չվնասեք դրանք: Սկրաբը թողնում են մաշկի վրա 3-5րոպե, որից հետո լվանում են
գոլ ջրով , իսկ մաշկը խոնավեցնում են սրբիչով:
Ամեն օր ցնցուղից, լոգանքից, առավել եվս պիլինգից հետո մաշկին պետք է քսել Ձեզ
համապատասխան խոնավեցնող եվ սնուցող միջոցը, որն ընտրվում է՝ ելնելով Ձեր մաշկի տեսակից: