ՀԱՐՑ: Սնունդ ընդունելուց որոշ ժամանակ անց փորիս հատվածը դուրս է ցցվում, հատկապես' ընդգծված զգեստների տակից: Գուցե դա կապված է իմ նիհարության հե՞տ. 168 սմ հասակ ունենալով՝ ես կշռում եմ ընդամենը 50 կգ:
ՊԱՏԱՍԽԱՆ: Թերևս պատճառն ավելորդ գազարտադրությունն է: Համոզվելու համար պետք է ստուգում անցնել բժիշկ-գաստրոէնտերոլոգի մոտ (մաշկի, լեզվի վիճակի, որովայնի խոռոչի օրգանների ստուգում): Հավանաբար կնշանակվի ֆիբրոգաստրոսկոպիա (ստամոքսի լորձաթաղանթի հետազոտություն): Պետք է պարզել՝ արդյոք կան խանգարումներ աղեստամոքսային տրակտի շարժական գործառույթի մեջ, ինչպես նաև՝ ստուգել Helicobacter Pylory մանրէների առկայությունը, որոնք կարող են գաստրիտի, խոցային հիվանդությունների և ուռուցքային պրոցեսների պատճառ դառնալ: Գազարտադրություն կարող է առաջանալ նաև աերոֆոբիայի' ուտելու ընթացքում օդի ավելորդ քանակության կլանման արդյունքում:
Տատյանա Պոլունինա, բժիշկ-գաստրոէնտերոլոգ, բգդ, պրոֆեսոր, Եվրոպական բժշկական կենտրոն