Կոֆեինն օգնում է մարդկանց ավելի վառ գույներով տեսնել կյանքը և խոսելիս ընտրել դրական բառեր: Այս եզրակացությանն են եկել գերմանացի գիտնականները մի փորձից հետո:

Նրանք խնդրել են 66 կամավորների հնարավորինս արագ ասել, թե այն ինչ տեսնում են էկրանին, բա՞ռ է, թե՞ անիմաստ տառակապակցություն: Կամավորների ուղիղ կեսին նրանք տվել են մեկ կոճակ լակտոզա, որը չի ազդել արդյունքների վրա, իսկ մյուս կեսին տվել են 200 մգ կոֆեին, որ հավասար է 1-2 բաժակ սուրճի կոֆեինի քանակությանը, և ահա հենց այս կամավորներն են, որ 7 անգամ ավելի ճշգրիտ են եղել դրական բովանդակությամբ բառերը գուշակելիս:

Մինչ այս գիտնականները համարում էին, որ կոֆեինը օգնում է արագացնել որոշակի ռեակցիաներ ու նպաստել նրան, որ մարդը ավելի արդյունավետ լուծի հեշտ առաջադրանքները, բայց այս փորձը ցույց տվեց, որ փաստորեն ուղեղը նման պարագայում ավելի հեշտ է լուծում միայն դրական առաջադրանքները: Հենց սա էլ թույլ է տվել գիտանականներին եզրակացնել, որ կոֆեինը նպաստում է պոզիտիվ աշխարհայացքին: