Հաստ և լայն շուրթեր
Եթե այս կանայք մի բան հավանում են, ապա անպայման պետք է այն ձեռք բերեն և ինչքան հնարավոր է, շուտ: Բոլորովին կապ չունի, թե ինչի մասին է խոսքը' նոր պայուսակի, թե տղամարդու…
Հաճախ են դիմում ռիսկի և լի են էներգիայով: Չեն ամաչում իրենց վրա վերցնել նախաձեռնությունը և առաջինը զանգահարել կամ ժամադրել: Այսպիսի ազջիկները չեն սպասում բնության հրաշքների, նրանք իրենք վերցնում են այն, ինչ իրենց պետք է: Հիմա կամ երբեք. սա է նրանց նշանաբանը:
Այս տիպի կանանց համար շատ կարևոր են ազատությունն ու անկախությունը: Այն տղամարդը, որը կլինի նրա կողքին, պետք է հիանալի սիրեկան լինի և ընդունակ՝ կայացնելու ճակատագրական որոշումներ:
Հաստ, բայց նեղ շուրթեր
Ռոմանտիկ են: Այսպիսի կանանց համար առաջին տեղում էմոցիաներն են,այլ ոչ թե սառը հաշվարկը: Նրանց կյանքը անդադար իրար շարունակող վերելքներ են և անկումներ: Նման կինը սրտացավ է, հեշտությամբ կլսի յուրաքանչյուրի խնդիրը, հիանալի ընկեր է: Սակայն նրանք չեն սիրում խորանալ խնդիրների մեջ: Նախընտրում են ուղղակի փակել աչքերը այդ խնդրի վրա' խաբելով հենց իրենց:
Նրանք իրենց կողքին պատկերացնում են սնդուսափայլ ամսագրերում նկարահանվող իդեալական տղաներին, իսկ սերն էլ հեքիաթում ծնված մի զգացմունք է նրանց համար:
Վերին շուրթն ավելի հաստ է, քան ներքևինը
Սիրում են հրամայել: Նպատակասլաց մարդիկ են: Մի գործ սկսելիս ամբողջովին նվիրվում են դրան և անպայման հասցնում տրամաբանական ավարտին: Այսպիսի աղջիկները, որպես կանոն, միշտ գիտեն, թե ինչ են ուզում, ինչի են ձգտում: Նրանք առաջնորդվում են «Ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով: Այսպիսի կանայք հակված են լինել լիդեր բոլոր ոլորտներում' շրջապատում, աշխատանքում, նաև ընտանիքում: Երազանքների տղամարդը պետք է նրա նման նպատակասլաց լինի և օգնի նորանոր բարձունքներ գրավել:
Ներքևի շուրթն ավելի հաստ է, քան վերևինը
Նա միշտ ուշադրության կենտրոնում է, որովհետև առանձնանում է բոլորից: Տղամարդիկ խենթանում են նրանց համար: Այսպիսի աղջիկներն ավելի շուտ կարտոֆիլի պարկ կհագնեն, քան մոդայիկ, տարածված մի զգեստ, որից ունեն շատերը: Նրանք միշտ ուզում են զգալ իրենց անհատականությունը:
Նրանք լավ գիտեն,որ իրենց կողքին պեք է լինեն հատուկ տղամարդիկ: Նրանք երբեք երկրպագուների պակաս չեն զգում: Բայց նրանց ուշադրության կենտրոնում նրանք են, ովքեր չեն տրվել իրենց հեշտությամբ:
Բարակ և լայն շուրթեր
Ռեալիստ են: Նրանք միշտ ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա: Նրանք սիրում են պլանավորել ամեն ինչ կանխավ: Անգամ սիրահարվելիս նրանք չեն օգտագործում վարդագույն ակնոցներ: Նրանք նախընտրում են չցուցադրել էմոցիաները մարդկանց առջև, դրա համար էլ հաճախ սառը, ինքնամփոփ կամ գոռոզ են թվում: Դա սխալ կարծիք է: Նրանք սիրում են կայուն վիճակ և հաճույք են ստանում նրանից, որ ամեն ինչ իրենց կյանքում կանխամտածված է:
Նրա սիրելի տղամարդը կարող է զերծ մնալ ամեն տեսակ ռոմանտիկ անակնկալներ անելուց: Նրանից պահանջվում է միայն մեկ հատկանիշ' հուսալիություն:
Բարակ և նեղ շուրթեր
Յուրաքանչյուր խնդիր նրա համար լուծելի է: Իսկ նրա լավատեսությունը կբավականացնի 3-4 մարդու: Նա ֆիզիկապես չի կարող մնալ մի տեղում: Նման կինը սիրում է արկածներ և ադրենալին: Նա այնքան է վստահում իր ուժերին, որ կարող է ռիսկային մի բան անել, որից ուրիշները կհրաժարվեին' չցանկանալով կասկածի տակ դնել իրենց հեղինակությունը:
Այսպիսի կանանց կողքին յուրաքանչյուրը չէ, որ կարող է լինել: Նա պետք է ունենա նույն հատկանիշները, ինչ նման շուրթերի տիրուհին: