Կինոյում էրոտիկ, բաց տեսարանների նկարահանման աշխատանքները մեծ գլխացավանք են նկարահանող անձնակազմի համար։ Որպեսզի սիրային կադրերը դիտարժան և պրոֆեսիոնալ ստացվեն, մասնագետները մեծ ջանքեր են գործադրում։ Այս հարցում փոքր չէ նաև դերասանների դերը, ովքերը ստիպված են լինում իրենց կիրքն արտահայտել որտեղ պատահի, ամենաանհարմար վայրերում՝ հրի ու ջրի մեջ։
Սակայն պրոֆեսիոնալ աշխատանքի և նվիրման դեպքում արդյունքը հիանալի է ստացվում՝ դառնալով ֆիլմի «մեխերից» մեկը։ Բրիտանական Tatler պարբերականն աշխարհի դասական ֆիլմերի շարքից ընտրել է ամենատպավորիչ սեքսուալ տեսարաններն ու ներկայացրել դրանք համապատասխան լուսանկարներով ու թրեյլերներով։
Անտոնիո Բանդերասի հերոսը «Գայթակղություն» ֆիլմում ակնկալում էր, որ իր հարսնացուն (Անջելինա Ջոլի) համեստ աղջիկ է լինելու, սակայն պարզվում է, որ նա ճակատագրական կին է, ով բազում անմոռանալի պահեր է պարգևել կուբացի մաչոյին։
Երիտասարդ Անջելինան «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմում գայթակղում է իր ընկերուհու հորը, ով տրվում է ամենահամարձակ երևակայություններին։
Ջուլիա Ռոբերթսի ու Ռիչարդ Գիրի հերոսներին «Սիրունիկը» ֆիլմում հաջողվել է կոտրել այն կարծրատիպը, որ սեքսը ծանոթության առիթ չի կարող լինել։ Նրանց պարագայում դա եղավ մեծ ու լուսավոր սիրո սկիզբը։
Որպեսզի միևնույն ժամանակ հնարավոր լինի սիրել կնոջն ու փոխհրաձգության մեջ մտնել հատուկջոկատայինների հետ, պետք է առնվազն սուպերհերոս լինել, ինչպիսին Քլայվ Օուենն է՝ «Կրակիր նրանց» ֆիլմում։
Քիմ Բեսինգերի և Միկի Ռուռկի «Իննուկես շաբաթ» ֆիլմում գեղեցիկ ու գրագետ արված անկողնային տեսարանները, անշուշտ, քիչ չեն, և պատահական չէ, որ այս ֆիլմն անվանում են բարձր էրոտիկայի գլուխգործոց։
Թիմ Բարթոնի «Մռայլ ստվերներ» ֆիլմի հերոսները վերջապես խոսեցին սեքսի մասին, իսկ հետո արեցին դա վամպիրների կանոններով։
Փիրս Բրոսնանի հերոսը «Թոմաս Քրաունի խաբեությունը» ֆիլմում ոչ միայն հմտորեն գողանում է թանգարանների արժեքավոր նմուշները, այլ կարողանում է գայթակղել գեղեցկուհիներին։
Սթենլի Կուբրիկի «Լայն փակված աչքերով» ֆիլմի էրոտիկ տեսարանների նկարահանման համար Թոմ Կրուզից ու Նիքոլ Քիդմանից մեծ ջանքեր չեն պահանջվել։ Ակնհայտ է, որ նրանց կիրքը բեմադրված չէր։
Ռեժիսոր Դենի Բոյլին այնքան է դուր եկել Լեոնարդո դի Կապրիոյի կերպարը «Տիտանիկ» ֆիլմում, որ նա առաջարկել է երիտասարդ դերասանին գլխավոր դերը խաղալ «Լողափ» թրիլլերում։ Արդյունքում նա չսխալվեց. «Տիտանիկ»-ի պատերից դուրս դի Կապրիոն ևս փայլեց իր սեքսուալությամբ։
Օժիտի բացակայությունը չխանգարեց «Արդար կուրտիզանուհին» ֆիլմի հերոսուհուն հմայել հարյուրավոր տղամարդկանց իր խելքով, հմայքով ու անսահման սեքսուալությամբ։
«Պարոն և տիկին Սմիթները» ֆիլմում Բրեդ Փիթի ու Անջելինա Ջոլիի հերոսների վեճը սկսում է փոխհրաձգությունից, սակայն ավարտվում տպավորիչ անկողնային տեսարանով։