Անոթները խցանող և խոլեստերինի մակարդակը բարձրացնող հինգ ճաշատեսակ
1. Բեկոնով ձվածեղ: Ձուն մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում, իսկ բեկոնը՝ այն էլ կարագի մեջ տապակած, հագեցած ճարպերի իսկական պաշար է: Այնպես որ, հանուն անոթների մարքրության, պետք է հրաժարվել ձվի, բեկոնի ու կարագի համադրությունից: Ավելի օգտակար է ձվածեղը պատրաստել սպանախով, լոլիկով, հում ձուն օգտագործել աղցանների մեջ:
2. Տիրամիսու: Այս չափազանց համեղ քաղցրավենիքը պատրաստվում է չափազանց յուղոտ մասկարպոնե պանրով և սերուցքով: Իհարկե, մասկարպոնեն օգտակար է իմունիտետի համար, սակայն նույնիսկ շաբաթը մեկ անգամ տիրամիսու ուտելը մեծ վնաս կարող է հասցնել ձեր անոթներին:
3. Կարտոֆիլի խյուս: Կարտոֆիլն ինքնին հարուստ է օսլայով, որը դանդաղեցնում է ճարպերի մարսումը, իսկ կարագի ու սերուցքի համադրությամբ այն դառնում է մեծ քանակությամբ խոլեստերինի պաշար:
4. Պիցցա: Պիցցայի վրա օգտագործվող պինդ պանիրները, իհարկե, օգտակար են, քանի որ դրանք պարունակում են կալցիում և թիրոզինի ամինաթթուներ, որոնք ապահովում են մեր առողջ քունն ու դատողությունը: Սակայն մեկ բաժնի համար պետք է օգտագործել առավելագույնը 20 գրամ պանիր (մեկ ճաշի գդալ քերած պանիր): Հակառակ դեպքում խոլեստերինի մակարդակը կարող է բարձրանալ:
5. Պաղպաղակ: Հատկապես պլոմբիր տեսակը: Չնայած նրան, որ պլոմբիրն ունի իդեալական բաղադրություն՝ կաթ, սերուցք և կարագ, այն նաև խոլեստերին է պարունակում: Դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել պաղպաղակի հաճույքից, պարզապես այն պետք է ուտել շաբաթական առավելագույնը մեկ անգամ և 100-150 գրամից ոչ ավել:
Խոլեստերինի մակարդակն իջեցնող հինգ ճաշատեսակ
1. Պապրիկա: Քաղցր պղպեղը հարուստ է ճարպերը քայքայող ֆերմենտներով: Այնպես որ, եթե միս եք պատրաստում, հատկապես, եթե դա ոչխարի կամ խոզի միս է, կարելի է պապրիկայով խավարտ պատրաստել:
2. Սմբուկ: Սմբուկի կեղևը պարունակում է մեծ քանակությամբ նիկոտինաթթու (PP վիտամին), որը թույլ չի տալիս, որ ավելորդ խոլեստերինը կպչի անոթների պատերին:
3. Ճակնդեղ: Հատկապես ջեռոցում տապակած ճակնդեղը (առանց կարագի): Ճակնդեղն ունի հատուկ դառնություն, ինչն ակտվացնում է լյարդի աշխատանքը և օգնում է քայքայել խոլեստերինը:
4. Դդում: Եփած, տապակած, շոգեխաշած դդմի պտղամիսը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր, որոնք օգնում են օրգանիզմն ազատել ավելորդ ճարպերից և տոքսիններից: Դդումը նաև համարվում է լյարդի համար ամենաօգտակար մթերքը:
5. Կտավատի սերմեր: Վաճառվում են դեղատներում ու սուպերմարկետների՝ առողջ սննդի բաժիններում: Կարելի է սերմերը մանրացնել, լուծել ջրի մեջ ու օրական մեկ ճաշի գդալ խմել: Կարելի է նաև գնել արդեն պատրաստի կտավատի շիլա, որն օգնում է քայքայել ճարպային կուտակումները (նաև ունի նիհարեցնող հատկություն):