Tert.am Թուրք հայտնի երգիչ Նիհաթ Դողանը հայտարարել է, որ մասնակցելու է ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված, ինչպես նա է ասել, «Մեծ Եղեռնի» զոհերին։
Թուրքական «Թարաֆ» օրաթերթին տված հարցազրույցում նա նշել է, որ չպետք է վախենալ Լինչի դատաստանի ենթարկվելուց։
«Բռնությունը բռնություն է։ Բռնությունն իմ ու քո չունի։ Եթե գնանք, եթե խիզախ լինենք, եթե այրվելուց չվախենանք, շատ մութ հարցեր կբացահայտվեն։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ բոլորը, հանուն մարդկության, պետք է այնտեղ լինեն։ Պետք է այնտեղ լինել՝ հանուն արդարության»,-ասել է նա։