Այս տորթն օրիգինալ է նրանով, որ չի պարունակում ալյուր: Հիանալի համ ունի և կարելի է փորձել պաղպաղակի կամ թեյի հետ:
Հարկավոր է'
դառը շոկոլադ՝ 250 գրամ,
ընկույզ՝ 150 գրամ,
նուշ՝ 150 գրամ,
թփակաղին (պնդուկ)՝ 150 գրամ,
կարագ՝ 150 գրամ,
շաքարավազ՝ 150 գրամ,
հավկիթ՝ 7 հատ:
Առանձնացնել սպիտակուցը դեղնուցից և հարել այնքան, որ փրփուր դառնա: Դեղնուցները հարել հալած կարագի հետ՝ մեկ առ մեկ ավելացնելով:
Շոկոլադն ու ընկուզեղենը մանրացնել և ավելացնել կարագով զանգվածին:
Ստացված զանգվածը ավելացնել սպիտակուցային փրփուրին և գդալի օգնությամբ ներքևից վերև զգուշությամբ խառնել:
Տաքացնել ջեռոցը 180 աստիճան, թավայի մեջ յուղաթուղթ փռել, զանգվածը լցնել մեջը: Իջեցնել ջերմաստիճանը 160 և թխել 30-40 րոպե:
Հանելուց հետո վրան լցնել հալած շոկոլադ և զարդարել ըստ ճաշակի, այս դեպքում՝ ընկույզով: Կարող եք նաև շոկոլադի քերուկով:
Բարի վայելում: