Armstar.am. Թատերական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի Աննա Մովսեսյանը ստիպված չէր "ծանոթ խառնել" <<Քույրը>> սերիալում գլխավոր հերոսուհու կերպարը ստանձնելու համար: Նա պարզապես մասնակցեց Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստասերիալի քասթինգին.

<<Այնպես ստացվեց, որ սերիալի անձնակազմը մի օր եկավ թատերական ինստիտուտ' նոր հեռուսասերիալի համար դերասաններ ընտրելու, այդ քասթինգին մասնակցեցի նաև ես, իսկ հաջորդ օրն ինձ հրավիրեցին փորձնական նկարահանման, որտեղ, բացի ինձանից, կային ևս շատ տաղանդավոր <<մրցակիցներ>>:Ես առաջինը չէի, ինձնից առաջ մտավ մի դերասանուհի, ով հիմա ևս նկարահանվում է սերիալում: Ասեմ, որ շատ հուզված էի, չգիտեի ինչ անեի, ինչ խոսեի, բայց ինձ օգնեցին >>ArmStar.am -ի հետ զրույցում ասաց Աննան:

Դերասանուհու խոսքերով, երբ դուրս եկավ սենյակից, հավատացած էր, որ ոչ մի բան չի ստացվի, իսկ այսօր նա <<Քույրը>> սերիալի գլխավոր հերոսուհին է:

<<Երբ իմացա որ ես եմ ընտրվել, հասկացա, թե որքան մեծ է պատասխանատվությունը, բայց չեմ կարող ժխտել, որ շատ էի ուզում խաղալ, իհարկե, նաև վախենում էի>>,-անկեղծացավ Աննան:

Երիտասարդ դերասանուհին վստահ է, որ յուրաքանչյուր դերասանի համար երազանք է լավ դեր ստանձնելը և դրանով ճանաչվելը.<<Կարծում եմ չի լինի մի այնպիսի դերասանուհի , որ կասի ես չեմ ուզում լավ դեր ստանալ, ես չեմ ուզում հայտնի լինել>>:

Իր դերի մասին առաջին տպավորությունով կիսվել են կուրսընկերները.<< Զանգեցին ասեցին, որ շատ լավ է, ուղղակի մի քիչ կաշկանդված ես>>,-հիշում է Աննան:

Համակուրսեցիների կողմից նախանձություն դեռ չի նկատել, բոլորը միայն բարի խորհուրդներ են տալիս <<Իսկ հետո ինչ կլինի, չգիտեմ>>:

ArmՏtar.am-ի հետ զրույցում Աննան նշեց իր և Սառայի նմանությունները, բայց չմոռացավ տարբերությունների մասին.

<<Կերպարս ինձ շատ նման է, ես էլ իմ հերոսուհու պես ուժեղ մարդ եմ, միայն հագնվելու ոճը իմը չէ: Իմ կյանքի պատմությունն էլ է ինչ որ չափով նման Սառային: Բացեմ փակագծերը և ասեմ, որ իմ ծնողները իրար հետ չեն ապրում, երբ ես ծնվել եմ, նրանք ամուսնալուծվել են, հիմա պապաս ամուսնացած է , ունի երկու տղա, բայց դա չի նշանակում որ ես հայրկիս հետ մտերիմ չեմ, հաճախ գալիս է Հայաստան, ես նրան շատ եմ սիրում: Միշտ լսում եմ ծնողներիս և նրանց կարծիքը շատ կարևոր է ինձ համար>>:

Դերասանուհու խոսերով ֆիմի նկարահանումները շատ երկար են տևում, անգամ մինչև հաջորդ առավոտ.<<Բայց եթե մարդու համար հաճելի է իր աշխատանքը, հաստատ դժվար չի, ես չեմ հոգնում իմ աշխատանքից>>:

Աննան բաց չի թողնում ֆիլմի ոչ մի սերիա, ինչպես նա է ասում, նայում է, որ հասկանա' ինչն է սխալ արել և ինչը ոչ.<<Ես էլ եմ տեսնում որ շատ բան կա շտկելու, մենք նաև աշխատում են ռեժիսորի հետ նկարահանման տաղավարից դուրս: Նա ինձ խորհուրդ է տվել ձայնագրել իմ խաղացած տեսարանները և հետո լսել, մենք նաև բավական երկար աշխատում ենք բեմական խոսքի վրա >>:

Իր իսկ պնդմամբ ֆիլմի բոլոր դերասաններից էլ սովորելու բան ունի, քանի որ խաղում է պրոֆեսիոնալ կազմի հետ.<< Շատ ուրախ եմ, որ խաղում եմ նման դերասանների հետ, ովքեր թե սկսնակ դերասաններ են, թե թատրոնի վաստակավոր արտիստներ: Ես շատ բան ունեմ սովորելու նրանցից և շնորհակալ եմ, որ ինձ օգնում են>>:

ArmStar.am-ի այն հարցին, թե նրան էլ կսիրեն ինչպես ժամանակին Արփինե Իսրայելյանին և Անի Երանյանին, Աննան պատասխանեց.<< Երևի, ֆիլմը նոր է սկսվել և այն արձագանքերը, որ ես լսում եմ, դեռ ընկերների, բարեկամների կողմից են և միայն այդ կարծիքների հիման վրա չեմ կարող դեռ ոչինը ասել: Ինձ թվում է 'ես դեռ շատ շատ աշխատանք ունեմ անելու, շատ թերություններ ունեմ, որոնց վրա դեռ պետք է աշխատեմ>>:

Ֆիլմը դեռ նոր է սկսել, բայց սերիալասեր հասարակությունն արդեն Աննային գիտի, անգամ փողոցում են մոտենում, սակայն դերասանուհու համար այդ երևույթը դեռ անսովոր է, չնայած կարծում է, որ կարճ ժամանակահատվածում կընտելանա:

Իսկ որքանով է ավելացել տղաների ուշադրությունն Աննայի նկատմանբ հարցին, դերասանուհին համեստորեն պատասխանեց.<<Չգիտեմ>>:)

Զրուցեց' Սիրանուշ Գրիգորյանը / ArmStar.am /

Լուսանկարը' Աննա Մովսեսյանի անձնական արխիվից