Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ կենդանիներ բուժում են իրենց և իրենց սերունդներին՝ հիվանդանալու դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելով:
Կենդանիներն օգտագործում են իրենց բնածին հատկությունները զանազան հիվանդությունների դեմ դեղամիջոցների գտնելու համար:
Ուսումնասիրության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են ճնճղուկներին ու սերինոսներին՝ պարզելով, որ թռչունները հավաքում են նիկոտինի բարձր մակարդակ ունեցող ծխախոտի մնացորդներ ու դրանք տեղափոխում իրենց բներ՝ տիզերով վարակվելուց խուսափելու համար:
Անտառային մրջուններն, իրենց հերթին, բույների կառուցման ընթացքում ավելացնում են փշատերև ծառերի խեժը՝ այսպիսով կանխելով մանէների աճը:
Գիտնականների կարծիքով՝ կենդանիների ինքնաբուժումը պրակտիկ նշանակություն ունի մարդու համար:
Կենդանիները կարող են մարդուն հուշել բուսական անհայտ նյութերի մասին, որոնք կարող են օգտագործվել մարդկանց բուժման համար: Այդ պատճառով այս թեման դեռ արդի է մնում և պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություններ: