Քաղաքացիական կացության ակտերի գրանցման երեւանյան գործակալություններից մեկում հաղորդավարուհի Կարինա Դանելյանն ու ֆուտբոլիստ Տիգրան Վարդանյանն օրինականացրել են իրենց հարաբերությունները եւ փոխանակվել մատանիներով
Կարինան ու Տիգրանն օրինականացրել են իրենց հարաբերություններըԶԱԳՍ-ի պաշտոնական արարողությանը ներկա են եղել զույգի ամենամտերիմ ընկերները, որոնց հետ էլ նրանք փոքրիկ խնջույք են կազմակերպել հյուրանոցում: Կարինայի եւ Տիգրանի ուսերին լավաշ են գցել, արդեն օրինական ամուսինները մեղր են համտեսել, եւ, իհարկե, տոնական տորթի կտրման արարողություն է եղել:):
Հաղորդավարուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ընկերները մի շարք անակնկալներ են մատուցել, որոնցից մեկը եղել է սերենադի տեսքով.“Մեր օրը վերածեցին փոքրիկ շոուի, որի մասին նախապես չէին ասել: Երկուսս էլ ցանկություն ունեինք լինել օրինական ամուսիններ, այդ պատճառով նախքան հարսանիքը կազմակերպեցինք այս արարողությունը, որը, կարծում եմ, մեր հարաբերություններում առանձնապես ոչինչ չի փոխի”:
Կարինան իր վարսահարդարումն ու դիմահարդարումը վստահել էր “Օրեո” իմիջ-կենտրոնին, իսկ սպիտակ զգեստն ընտրել է դիզայներ Դիանա Շատվերյանի ստուդիայից:
Քանի որ նա “Lime” հեռուստաընկերությանբ հեռարձակվող “Love is…” հաղորդման հեղինակն ու պրոդյուսերն է, այս արարողությունը կցուցադրվի եթերում, որը վարել է երգիչ Մհերը.“Ամեն անգամ ծրագիրը վարում է հայտնի որեւէ մեկը, մեր սիրո պատմությունն էլ կներկայացնի Մհերը”: