Ռուս կատակերգու եւ հաղորդավար Մաքսիմ Գալկինը կնոջ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ լուսանկար է հրապարակել Պրիբալտիկայից։ 

«Ինչ արեւոտ կիրակի է այսօր Սիգուլդայում»,-ինստագրամյան հրապարակման ներքո գրել է կատակերգուն։

 

Ինչպես գրում է Lenta.ru-ն, ավելի վաղ Պուգաչովայի մեքենան նկատվել էր Տվերում։ Նա Ռուսաստան է վերադարձել նոյեմբերի 2-ին։ Երգչուհին երկիր է մտել Պսկովի շրջանի սահմանային անցակետով։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ալլա Պուգաչովայի վերադարձը, ասել է, որ ցանկացած օրինապաշտ ռուս կարող է ազատորեն լքել իր հայրենիքը եւ ցանկացած ժամանակ վերադառնալ։