Ամերիկացի գիտնականները լուրջ նվաճում են արձանագրել՝ լաբորատոր պայմաններում առաջին անգամ երիկամ աճեցնելով, ինչից հետո այն բարեհաջող փոխպատվաստվել է առնետի մարմնի մեջ։
Ինչպես նշում է The Telegraph-ը, այս ձեռքբերումը կենսական կարևորություն ունի և հետագայում կարող է օգնել երիկամների հետ խնդիրներ ունեցող միլիոնավոր մարդկանց բուժման հարցում։
Գիտնականները նշել են, որ լաբորատորիայում աճեցված բիոերիկամը ստեղծվել է առնետի համապատասխան օրգանի հիման վրա, ինչից հետո աճեցված երիկամը տեղադրվել է այդ օրգանից զուրկ առնետի օրգանիզմում։ Փոխպատվաստումից հետո նոր երիկամը սկսել է զտել արյունն ու միզատար ուղիով անցկացնել մեզը՝ չառաջացնելով որևէ արնահոսություն կամ արյան մակարդում։
Այնուհանդերձ, բիոերիկամն իր արդյունավետությամբ անհամեմատելի է բնականի հետ։ Այժմ մասնագետները պատրասվում են փորձարկում անցկացնել մարդկային երիկամի հետ։