ArmStar.am-ի հետ զրույցում երգչուհու հայրը և պրոդյուսերը' Հակոբ Հակոբյանը, նշեց.«Կարող եմ ասել, որ հրաշալի ժամանակ ենք անցկացրել, բոլոր քաղաքներում մեզ շատ ջերմ ընդունեցին, իսկ համերգներին ներկա էր ոչ միայն հայ համայնքը, այլև' տեղաբնակները»:

Դահլիճները լեփ-լեցուն էին, ներկա էին տարբեր տարիքի մարդիկ: Հակոբի խոսքերով հերթական համերգային շրջագայության ժամանակ մի հետաքրքիր դեպք է գրանցվել. «Լիոն քաղաքում էինք, երբ նախատեսված երգերից բացի Սիլվան կատարեց նաև մի քանիսը, այնպես ստացվեց, որ նա հանեց կոշիկները ու դեն նետեց: Դահլիճը զարմացել էր, քանի որ ամբողջ համերգի ընթացում նա երգեց ոտաբոբիկ»:

Հակոբը պատմեց նաև, որ սփյուռքահայերը սիրում են Սիլվայի բոլոր երգերը և նրա հետ հավասար երգում էին:

ArmStar.am-ը հետաքրքրվեց նաև երգչուհու ապագա պլաններից.«Քանի որ մենք նպատակ ունենք դուրս գալ միջազգային շուկա, Սիլվան կերգի նաև անգլալեզու երգեր: Կարծում եմ' հաջորդ երգը կլինի անգլերեն: Մենք հիմա էլի ունենք համերգային առաջարկներ, այնքան շատ են, որ չգիտենք, որոնց համաձայնենք: Փորձում ենք համատեղել և նոր տեսահոլովակ նկարահանել»,- նշեց Հակոբը:

Նա նաև չի բացառում որ Սիլվան դուետով հանդես կգա.«Գուցե լինի դուետ միջազգային ճանաչում ունեցող աստղի հետ»:

Զրուցեց Սիրանուշ Գրիգորյանը