Ռուս միլիոնատեր, «Chelsea» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը 7-րդ անգամ հայր է դարձել: Ինչպես հաղորդում է lifenews.ru կայքը, միլիոնատերը դուստր է ունեցել: Երեխայի մայրը դիզայներ Դարյա Ժուկովան է:
Կայքի հաղորդմամբ՝ աղջիկը լույս աշխարհ է եկել դեռևս ապրիլի 8-ին, սակայն երեխայի ծնունդի մասին ինֆորմացիան ԶԼՄ-ներին հայտնի է դարձել միայն այսօր: Զույգն աղջկան Լեա է անվանել: Լեան Ռոման Աբրամովիչի ու Ժուկովայի 2-րդ երեխան է: 2009-ին լույս աշխարհ էր եկել նրանց որդին՝ Ահարոն Ալեքսանդրը: Զույգը պաշտոնապես ամուսնացած չէ, սակայն արդեն 5 տարի միասին են ապրում: