Սիրուշոն ինստագրամյան իր էջում դիմել է իր միջազգային հետեւորդներին․
«Շուրջ մեկ տարի առանց հիմնական պաշարների շրջափակման մեջ մնալուց հետո Արցախն այժմ կրկին ռմբակոծվում է Ադրբեջանի կողմից։ Երեխաներն ու ընտանիքները պայքարում են իրենց կյանքի համար եւ այս պահին կորցնում են իրենց տները։ Մի լռեք, սա հանցագործություն է մարդկության դեմ։ Աղոթում ենք Արցախի մեր եղբայրների եւ քույրերի համար»,-գրել է երգչուհին։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ հրետանակոծություն է սկսել Արցախում։ Վիրավորների ու զոհերի թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ՝ խաղաղ բնակիչներ։