Բլոգեր եւ երգիչ Դավիթ Մանուկյանը (Dava) թունավորումով հոսպիտալացվել է։
Իր Instagram-ում նա մի քանի կադր է հրապարակել հիվանդանոցից, որոնցից մեկում երեւում է, որ նա պառկած է, իսկ թեւին կաթիլային է միացված։ Անմոռանալի աշխատանքային օր եւ խոստումնալից գիշեր հիվանդանոցում»,- գրել է Մանուկյանը։
Ավելի ուշ բլոգերը տեսաուղերձ է հրապարակել, որում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության խոսքերի համար եւ բացահայտել իր հոսպիտալացման մանրամասները։ «Մի կերպ նախաճաշեցի եւ սննդային թունավորում ստացա, հետո 12 ժամ փորձեցի աշխատել: Ստիպված շտապօգնություն կանչեցի ու գնալ հիվանդանոց»,- նշել է նա։
Մանուկյանը հավելել է, որ չնայած այդ օրը վատ ինքնազգացողությանը, հասցրել է ավարտել իր առաջիկա նախագծի նկարահանումները։