Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, ի պատասխան իրեն ուղղված բոլոր «չարախոսությունների», ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։ Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել ավտոմեքենայի մոտ ու նշել, որ նկարը պատահական չի ընտրված․
«Այս նկարում այն Սյուզաննան է, ով անցել ու անցնում է շատ բարդ ճանապարհ՝ լի խոչընդոտներով, նեգատիվ մարդկանցով, մարդկային անհամատեղելի իրավիճակներով։ Երեւի առաջին անգամ եմ որեւէ հրապարակման տակ նման բաներ գրում։ Այո, ես շատ բան տեսնում, լսում, հասկանում, գիտակցում ու ֆիլտրում եմ։ Եթե որեւէ ՄԵԿԸ կամ ԻՆՉԸ ինձ խանգարում է, ես շատ վաղուց ՀԱՆՈՒՄ եմ կյանքիցս։
Սիրելի՛ չարախոսներ, ինչ մեքենա կվարեմ, ինչ քաշ կունենամ, ինչ կհագնեմ, ինչ կհրապարակեմ, ում հետ կշփվեմ եւ այլն․․․ Երբ կամուսնանամ, երբ երեխա կունենամ, երբ կբաժանվեմ՝ ԵՍ Գիտեմ։
«30-դ լրացավ, գոնե երեխայի մասին մտածիր» ասողներ ջան, լավ կլինի ձեր կյանքն ու ձեզ վերանայեք, ուրիշի համար ԴԱՏԱՆԵՐ որոշելու փոխարեն։
Դա վերաբերվում է ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ԻՆՁ, հասկացեք վերջապես։
Նկարում պատկերվածն, ԱՅՈ, մի քիչ ավել քաշով, համարձակ հանդերձանքով ԲԱՅՑ՝ ԻՐԵՆ ՀԱՐԳՈՂ ու ԳՆԱՀԱՏՈՂ Սյուզին է»,-գրել է Սյուզաննան, իսկ հետեւորդներին շնորհակալություն հայտնել իր կողքին լինելու համար։
Ավելի վաղ, ի դեպ, երգչուհին ինստագրամյան էջի Story բաժնում հայտնել էր, որ այս տարի ինքը չի լինելու ռուսական «Ну-ка, все вместе!» հայտնի շոու ժյուրիի կազմում։ Սյուզաննան ասել էր, որ նախագծի 5-րդ եթերաշրջանում իր բացակայությունը պայմանավորված է անձնական պատճառներով, բայց այլ մանրամասներ չի նշել։
Հիշեցնենք, որ Սյուզաննան հաղթել էր նախագծի 3-րդ եթերաշրջանում։