Թոմ Հենքսի որդին ցուցադրել է խաչի տեսքով իր նոր դաջվածքը՝ պնդելով, որ իր կյանքի նպատակը «Աստծուն ծառայելն է»։

чет.jpg (104 KB)

Օսկարակիր դերասան Թոմ Հենքսի եւ երգչուհի Ռիտա Ուիլսոնի որդին, ով ավելի քան մեկ տասնամյակ առաջ՝ մինչեւ քրիստոնեություն ընդունելը, ինքնահռչակ աթեիստ էր, այժմ օգտագործում է իր հարթակը Աստծո խոսքը տարածելու համար:

чет1.jpg (338 KB)

Դա անելու համար 32-ամյա դերասանը ջնջել է Instagram-ում իր բոլոր գրառումները եւ հրապարակել լուսանկար՝ ցուցադրելով խաչի տեսքով հսկայական դաջվածքը: Չեթը հայտարարել է, որ իր կյանքի «նպատակն» է ծառայել Աստծուն։

чет2.jpg (61 KB)

«Ես խաղացել եմ բազմաթիվ դերեր եւ շատ դիմակներ եմ կրել։ Դերասան, ռեփեր… Դրանցից ոչ մեկն իրական չէ»: Նրա խոսքով՝ ինքը «հիմար խաղալու մեջ էր մասնագիտացել, քանի որ դա սովորել էր, որպես գոյատեւման մեխանիզմ»: Նա նշել է, որ նախկինում իր առջեւ ծառացած խնդիրները անմիջական արդյունք են եղել իր կյանքում Աստծո բացակայության։