Վերջերս երևանյան շենքերից մեկում էինք ու պարզեցինք, որ այդ շենքում որոշ հայտնի մարդիկ բնակարան են ձեռք բերել: Իմացանք, որ այդտեղ, կողք կողքի երկու բնակարան է գնել նաև երգիչ Անդրեն: esyes.am-ը լուրի իսկությունը փորձեց պարզել հենց երգչից. «Գնել էի, բայց այն արդեն իմը չէ»,-ասաց երգիչը, իսկ երբ հարցրինք, արդյոք վաճառել է այն, պատասխանեց. «Չէ, չեմ վաճառել այն: Կներեք, բայց չեմ ուզում խոսել նման հարցերի շուրջ: Իմ առօրյան իմն է: Անդրեին ընդունեք և լսեք միայն որպես երգիչ, իսկ մնացածը, որն իմն է, չեմ սիրում կիսել հեռուստադիտողների հետ»:

Ժամանակին Անդրեն բնակարան էր վարձակալել Երևանում ապրելու համար, արդյոք ինքն այժմ բնակարան ունի՞ հարցին էլ երգիչը հետևյալ պատասխանը տվեց. «Ամբողջ Երևանն իմ բնակարանն է, ես ապրում եմ ամենուրեք»:
Տեղեկացնենք, որ նշված շենքում է ապրում նաև դերասան Սարգիս Գրիգորյանը' ընտանիքի հետ: