Մահացել է հայտնի ռուս դիզայներ Վալենտին Յուդաշկինը։ Նա 59 տարեկան էր։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Վալենտին Յուդաշկինն այլևս չկա»,- այս մասին հայտնել է նրա կինը»,- ասել է ռուսական Առաջին ալիքի լրատվական ծրագրի հաղորդավարը։

Վալենտին Յուդաշկինը ծնվել է 1963 թվականին Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքում։ Նա Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Վալենտին Յուդաշկինն առաջին անգամ խոսել է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին։ Մոտավորապես հինգ տարի առաջ նորաձևության դիզայների մոտ երիկամի ուռուցք է ախտորոշվել, սկսվել են մետաստազներ: Չնայած դրան՝ մոդելավորողը շարունակել է աշխատել ու ստեղծագործել։