Ջենիֆեր Լոպեսն ասել է, որ պետք է համբուրեր Մադոննային և Բրիթնի Սփիրսին 2003 թվականին MTV Video Music Awards-ի ժամանակ։ Այս մասին նա խոսել է E! News-ին տված հարցազրույցում։

Ջենիֆեր Լոպեսի խոսքով՝ ինքը պետք է մասնակցեր Մադոննայի և Բրիթնի Սփիրսի ելույթին MTV VMA-ում 2003 թվականին։ Սակայն քանի որ նա այդ ժամանակ զբաղված էր ֆիլմի նկարահանումներով, նրան փոխարինեց Քրիստինա Ագիլերան։

«Ես ֆիլմ էի նկարահանում Կանադայում և հանդիպեցի Մադոննային և Բրիթնիին: Ես չէի կարող հրաժարվել ֆիլմի նկարահանումից, ուստի նրանք Քրիստինային խնդրեցին անել դա: Ես Մադոննայի մեծ երկրպագուն եմ և միշտ եղել եմ»,- ասել է Լոպեսը։