Համաշխարհային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի «Սթորի» բաժնում Լաչինի միջանցքի շրջափակմանը վերաբերվող հոլովակ է հրապարակել և տեղադրել է Հայաստանի դրոշը:

 
 

Տեսանյութում Արցախում ապրող երեխաները հորդորում են դադարեցնել Արցախի շրջափակումը:

Հոլավակի հերոսներից մեկը Դիանան է: Նա պատմում է, որ Արցախում բնակվող 120 000 հայերից մեկն է, որը մեկ ամսից ավելի է՝ շրջափակման մեջ է Ադրբեջանի կառավարության կողմից:

Հերոսներից մեկն էլ հիշեցնում է, որ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է:

Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-իցմինչ այս պահը շարունակում է փակ պահելԱրցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծբնապահպանական պատճառաբանություններ։