Գերմանական n.runs AG ընկերության անվտանգության խորհրդատու Հյուգո Տեզոն ցույց է տվել, թե ինչպես Android սմարթֆոնի միջոցով կարելի է ինքնաթիռ առևանգել: Ամստերդամում ընթացող The Hack In The Box կոնֆերանսի ժամանակ հետազոտողը պատմել է, որ վերջին տարիների ընթացքում նա փնտրում էր ինքնաթիռների ծրագրային ապահովման խոցելի տեղերը, գրում է Вести.ru-ն:
Տեզոն բացահայտել է, որ դիտման էլեկտրոնային համակարգը (ADS-B), որն օդաչուներին տեղեկություններ է տալիս եղանակի և հարևանությամբ գտնվող ինքնաթիռների մասին, ինչպես նաև հաղորդակցման համակարգը (ACARS), որը նախատեսված է ավիադիսպետչերների և ինքնաթիռների միջև կապը ապահովելու համար, գրեթե զրկված են պաշտպանությունից: Իմանալով 2 համակարգերում առկա ծայրահեղ խոցելի տեղերը, նա ստեղծել է SIMON էսկպլոյը և PlaneSploit հավելվածը, որոնց միջոցով հնարավոր է վերահսկել թռիչքների ղեկավարման համակարգը (FMS):
Հետազոտողը հասարակ Android հեռախոսի միջոցով կարողանում է «փոխել» սարքերի ցուցիչները՝ օդաչուներին ուղարկելով կեղծ հաղորդագրություններ ուղղության, արագության և բարձրության փոփոխության մասին:
SIMON-ը ստեղծվել էր միայն վիրտուալ միջավայրում աշխատելու համար, իրականում այն չի օգտագործվել: Սակայն Տեզոն նշել է, որ լաբորատորիայում անկացված փորձերը ոչնչով չեն զիջում իրական սցենարին: