Հնդկացորենով պատրաստված ամենածանոթ ուտեստն անգամ կարելի է պատրաստել՝ վերածելով լրիվ նոր ճաշատեսակի: Պատրաստման համար առանձնապես շատ բան պետք չէ:
Բաղադրությունը՝
1 բաժակ հնդկացորեն կամ երկու տուփ (100 գրամ)
70 գրամ պարմեզան պանիր
50 գրամ մաղադանոս
2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
Պատրաստման եղանակը.
Եփեք հնդկացորենն այնպես, ինչպես նշված է փաթեթի վրա: Մինչև այն կեփվի, մանր կտրատեք պարմեզանը, ավելցրեք վրան մաղադանոսը՝ նախապես մաքրած եւ լվացրած: Եփված հնդկացորենը լցրեք ամանի մեջ, ավելացրեք պանիրը, հետո խառնեք այնքան, մինչև պանիրը հալվի: Ձիթապտղի յուղով շաղախեք, լցրեք ափսեի մեջ եւ մատուցեք: Չեք էլ կարող պատկերացնել՝ ինչ հրաշալի համ ունի այս ուտեստը: