Մեծ Բրիտանիայում «հարություն է առել» Տինկ գերմանամուկը: Կենդանին ինքնուրույն դուրս է եկել գերեզմանից ու վերադարձել տուն՝ հայտնում է The Telegraph-ը:
Գերմանամկանը որոշ ժամանակ հետևած տիրոջ հարևանները մի օր երեկոյան նկատել են, որ նա անշունչ է, ու կարծելով, թե կենդանին սատկել է, որոշել են վերջինիս թաղել: Կենդանու մարմինը փաթաթել են թղթով ու թաղել տան հետևի բակում:
Ամենայն հավանականությամբ, քնած կենդանին արթնացել է ու որոշել դուրս գալու ինքնուրույն ճանապարհ հարթել:
Առավոտյան նրան հայտնաբերել են ողջ-առողջ: Տինկի տերերը կարծում են՝ կենդանին «հարություն է առել»:
Իրականում պարզվել է, որ «մահվան նախօրեին» գերմանամուկը չափից ավելի է կերել, ինչի հետևանքով ընկել է խորը քնի մեջ: Կենդանու ջերմաստիճանը նվազել է, ինչը հիմք է տվել ենթադրելու, թե կենդանին սատկել է: