Հետազոտողները հաշվել են տիեզերքում սև խոռոչների թիվը և 18 զրոյով թիվ նշել: Այս մասին գրում է Science Alert-ը, հաղորդում է Korrespondent-ը։
Աստղաֆիզիկոսների տվյալներով՝ տիեզերքում կա 40 կվինտիլիոն սև խոռոչ: Այսինքն՝ 40,000,000,000,000,000,000։
Նրանք այս աշխատանքն անվանում են տիեզերքի ողջ պատմության մեջ ամենահուսալի հաշվարկներից առաջինը և կարծում են, որ այս կերպ կարող են հասկանալ գերզանգվածային սև խոռոչների աճի և էվոլյուցիայի գործընթացները:
Մինչ այժմ հայտնի է, որ ամենածանր սև խոռոչները աստղային կլաստերներում երկուական սև անցքերի միաձուլման արդյունք են: Հետագայում դրանք վերածվում են գալակտիկաների միջուկների։